Armtimes.com-ը գրում է.
Ուկրաինայում Համացանցում է հայտնվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հերթական տեսագրությունը, որը հայաստանցի դիտողներին ամենից շատ կհուզի ու կվրդովեցնի:
Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են Ուկրաինայի բերկուտցիները քաղաքացիների հետ երթ անցկացնում: Տասնյակ ոստիկաններ քայլում են քաղաքացիների հետ կողք կողքի, այսպիսով հրաժարվելով կատարել իրենց վերադասի հրամանը:
Վերջին երկու օրվա ընթացքում ՀՀ-ում ամենից շատ քննարկվող թեման Կիեւում այս օրերին կատարվող եւ Երեւանում 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների համեմատությունն է: Հայաստանում որեւէ ոստիկան այդպես էլ համարձակություն չունեցով միանալ ժողովրդին, ոչ 2008-ին եւ ոչ էլ դրանից հետո:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/48279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



