1in.am-ը գրում է.
Գիտնականները համակարգչային նոր ծրագիր են մշակում, որը կարող է որոշել, թե համացանցում որ հաղորդագրություններն են ճշմարիտ և որոնք՝ ոչ: Թվային այս ծրագիրը ստացել է Pheme անվանումը:
Ծրագրի վրա աշխատում են Եվրոպայի առաջատար մասնագետները, նրանք հուսով են, որ այն իրական ռեժիմում կաշխատի սոցիալական ցանցերի, առաջին հերթին՝ Twitter-ի հետ:
Մշակողների կարծիքով՝ Pheme-ն առավել օգտակար կլինի ոստիկանության և իշխանությունների համար: Նրանք հիշում են 2011 թ. Լոնդոնում տեղի ունեցած դեպքերը, երբ Twitter-ում լուրեր էին տարածվել իբր թե կենդանաբանական այգուց վտանգավոր կենդանիներ են փախել: Դա քաղաքում խուճապ էր առաջացրել:
Համակարգը բոլոր սխալ հաղորդագրությունները կդասակարգի հետյալ կերպ՝ հակասական, սխալ հաղորդագրություն, որը պատահմամբ հայտնվել է սոցցանցում և սուտ հաղորդագրություն, որը դիտմամբ է տարածվել:
Ծրագիրը հաղորդագրությոնները ստուգում է տեղեկատվական ռեսուրսների միջոցով՝ նախապատվությունը տալով մասնագիտական գնահատականներին:
Իրականում վելուծական ծրագիր ստեղծելը շատ բարդ աշխատանք է: Մասնագետները նշում են, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում իրենք կկարողանան ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը: Pheme-ի աշխատանքների համար գումարները տրամադրել է ԵՄ-ն:
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 3,5 միլիոն է: