Ինչու ես պետք է իմ աշխատավարձի 5-6.6%-ը վստահեմ մի կառավարության, որն իր խոսքի տերը չէ: Անցյալ տարի մեր տնտեսությունը պետք է աճեր 7 տոկոսով: Աճը չի արձանագրվել, իսկ մեղքը` կառավարությանն է: Պաշտոնական տվյալով` այն կազմել է 3.6 տոկոս, այսինքն պահանջվածի մոտ կեսն է ապահովել: Եւ այսօր, այդ նույն կառավարությունը ներդնում է ծրագիր, որի արդյունքը տեսնելու ենք տասնամյակներ անց: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է: Ով ողջ, ով մահացած: Կառավարությունը կարծում է` ավելի լավ է հասարակ քաղաքացին այսօր «սոված» քնի, փոխարենը տարիներ հետո բարձր թոշակ կստանա՝ առանց հաշվի առնելու, որ մարդկանց 80 տոկոսը դեմ է դրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել