1in.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կողմ է հանդես եկել: Այդ մասին նա հայտարարել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ: 

Մերկելը նշել է, որ այդ պատժամիջոցների սահմանումը կհաստատի ԵՄ-ի դիրքորոշման լրջությունը: Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ-ն պետք է քննարկի դրանք կիրառելու հնարավորությունը: Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ «բռնության հետ համակերպվել» չի կարելի, և Ուկրաինայի իշխանությունները պետք է պատժվեն: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել