Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դիմել է Եվրամիությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր Կիևում մասնակցել են բռնությունների ծավալմանը: Այդ մասին տեղեկացնում Է ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Նաջաթ Վալլո-Բելկասեմը:

«Նա կոչ է արել Եվրամիությանը՝ արագորեն արձագանքել և պատժամիջոցներ սահմանելու որոշում ընդունել Եվրամիության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը նշանակված է փետրվարի 20-ին»,-ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 20-ին Բելգիայի մայրաքաղաքում արտահերթ հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի իրադրության շուրջ:

«Նկատի առնելով Ուկրաինայում իրադրության խիստ սրվելը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը որոշում է ընդունել փետրվարի 20-ին գումարել ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով Եվրամիության հնարավոր գործողությունները»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել