Tert.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսներ նախարար Դավիթ Սարգսյանը անդրադարձել է «կուտակային» վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու մասին նախարարության ու ՊԵԿ-ի տարածած հայտարարության արձագանքներին, որ չնայած ՍԴ՝ կուտակային վճարները չկատարելու համար պատասխանատվությանը վերաբերող հոդվածի կասեցման որոշմանը՝ ինչու են գերատեսչությունները պարտավորեցնում գործատուներին: 

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրարկմանը վերաբերող այդ հայտարարության մեջ ասվում էր. «Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»: 

Ըստ ֆինանսների նախարարության կայքի, այս կապակցությամբ Դավիթ Սարգսյանն ասել է. «Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրույթամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել