Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում հայ համայնքը, որպես այդպիսին, քաղաքական կառույց չէ, քաղաքական դիրքորոշումներով հանդես չի գալիս, թեև որքան մարդ, այնքան կարծիք կարող է լինել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում հայ համայնքի քարտուղար Սամվել Ազիզյանը՝ ի պատասխան հարցի, թե ներուկրաինական խորը ճգնաժամի պայմաններում, ըստ որոշ կանխատեսումների՝ քաղաքացիական պատերազմի շեմին, հայ համայնքի ներկայացուցիչներն ինչ դիրքորոշում ունեն:


«Մենք քաղաքական օրակարգից դուրս ենք, մենք, այսպես ասած, ապոլիտիկ դիրքում ենք: Մենք չենք մասնակցում, բայց, նորից եմ կրկնում, մարդիկ տարբեր են լինում և տարբեր՝ հայացքների, և իրենք պատասխանում են իրենց համար»,- ասաց Սամվել Ազիզյանը և ավելացրեց. «Հայ համայնքը ոչ քաղաքական կազմակերպություն է, որտեղ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են հավաքված: Իսկ համայնքի ընդհանուր խնդիրը մեր կուլտուրան է, մեր կրոնը»:


Հայ համայնքի ներկայացուցիչը համաձայն չէ դիտարկման հետ, որ, փաստորեն, հայ համայնքը չեզոք է: «Ոչ թե չեզոք ենք, այլ մշտապես հանդես ենք գալիս խաղաղության կոչերով, այն դիրքորոշման օգտին, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասում է հայազգի ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել