Նաիրա Զոհրաբյանի համար ամբողջ աշխարհն է էլ քասթինգ, էլ մրցույթ:
Վերջերս աչքովս ընկավ Նաիրա Զոհրաբյանի հրճվանքը՝ իր ձևակերպմամբ՝ «իրեն հակադարձելու համար հայտարարված ՀՀԿ քասթինգի» առիթով: Ասեմ, բավական զվարճալի էր, քանզի հետևելով Նաիրա Զոհրաբյանի հրապարակային գործունեությանը, կարելի է ասել, որ ամբողջ աշխարհն է իր համար էլ քասթինգ, էլ մրցույթ, էլ բազմահազարանոց մասսաների ցույց, որ փայլի ու շողա, ու զվարճանա ու իրեն պատկերացնի պասիոնարիա և Օրլեանի Կույս: Քաղաքական դաշտն էլ, իր պատկերացմամբ, իրեն շուրջն է պտտվում, ամբողջ աշխարհն ու բոլորն էլ նստած իր պատասխանին են սպասում: Ինքն էլ սկի Նառան չի, Ծառուկյանն է, չէ, չէ՝ աշխարհի տերն ու Տեր Աստվածն է:
Ապու, ապու, կապու, կապու,
Եկ մի տեսնենք ինչ կա ափում,
Գիտեմ, գիտեմ,
Գուշակ էլ ես, կախարդ էլ ես,
Ամբողջ աշխարհն ոտքով գլխով կախարդել ես:
Ջա-ա՜-ան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել