vahag2Kinoashkharh.am-ը գրում է.

22-ամյա Վահագ Բագրատունին ծնվել է Հայաստանում, մեծացել Գերմանիայում, այժմ ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում: Նա նկարահանվել է Մարտին Սկրոսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» կինոնկարում, որն այս տարի պայքարում է «Օսկարի» համար:

Ներկայացնում ենք ռեժիսոր Դիանա Կարդումյանի բացառիկ հարցազրույցը դերասանի հետ, որ կայացել է «Մշակութային երկխոսություններ» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

– Ինչպե՞ս եք որոշել դառնալ դերասան, ինչպե՞ս եք ընդունվել Լի Ստրասբերգի դպրոցը, ինչպե՞ս են այնտեղ դասավանդում դերասանի վարպետություն առարկան: Ինձ հետաքրքրում է տեխնիկական կողմը:

-  Ես սկսել եմ մտածել դերասանության մասին, երբ 4 տարեկան էի: Դա, իհարկե, կապված է իմ ընտանիքի պատմության հետ: Պապս, նախապապս եղել են դերասաններ, ռեժիսորներ, հայրս երաժիշտ է՝ թավջութակահար, մայրս՝ դաշնակահար: Մի խոսքով, բոլորը եղել են արվեստի մեջ: Վաղ հասակից ես նույնպես արվեստի մեջ էի: Բազմաթիվ փորձերի եմ եղել, լսել եմ ձայնագրություններ, հորս ձայնագրած ձայնասկավառակները: Երբ մեր ընտանիքը տեղափոխվեցեց Գերմանիա՝ Շտուտգարդ, սկսեցի երաժշտությամբ զբաղվել, մասնավորապես` երգեցողությամբ: Դպրոցից բացի, տարբեր նախագծեր ունեի, այդ տարիներին ես շատ տարվածի էի երաժշտությամբ, թատրոնով: Բայց երբ ավարտեցի դպրոցը, հասկացա, որ դերասանը կարիք ունի թրեյնինգի, տեխնիկայի: Ինձ համար դերասանությունն առաջին հերթին արհեստ է: Մեր օրերում բոլորը կարող են խաղալ: Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ամեն մարդ կարող է իր վիդեոն ներբեռնել ինտերնետ և զարմանալի արձագանքներ ստանալ:  Որոշ արտադրողներ կարող են տեսնել այդ վիդեոները և մտածել, որ կարելի է փող վաստակել այդ մարդկանց միջոցով: Ահա թե ինչ է կատարվում, բայց ես դեռ վաղ հասակում հասկացել էի, որ կարիք ունեմ շատ հատուկ դերասանական նախապատրաստության: Երջանիկ եմ, քանի որ ծնողներս ողջունեցին իմ բոլոր նախաձեռնությունները: Երբ ասացի, որ ցանկանում եմ ուսանել Լի Ստրասբերգի դերասանական դպրոցում, ոչ մի առարկություն չեղավ, ամեն ինչ պարզ էր, երախտապարտ եմ ծնողներիս այդ վերաբերմունքի համար: Այսպես տեղափոխվեցի Նյու Յորք, Ստրասբերգի դպրոց:

Պատմեք Լի Ստրասբերգի դպրոցի դասավանդման տեխնիկայի մասին:

– Այս դպրոցի հիմքը Ստանիսլավսկու սիստեմն է: Երբ Ստանիսլավսկին իր թատրոնի հետ հյուրախաղերով եկավ Նյու Յորք, Լի Ստրասբերգը խիստ տարվեց Ստանիսլավսկու սիստեմով: Սակայն Ստրասբերգի մեծագույն ձեռքբերումն այն էր, որ այդ սիստեմի հիման վրա ստեղծեց դերասանական վարժություններ (էտյուդներ): 50-ականներին նա հիմնադրեց իր դերասանական ստուդիան: Ստրասբերգի դպրոցում շատ հայտնի դերասաններ են սովորել՝ Մերիլին Մոնրոն, Ջեյսմ Դինը, Մարլոն Բրանդոն, Ռոբերտ դե Նիրոն և այլք: Նախավարժանքները (թրեյնինգները), որ նա ստեղծեց, կազմված են 30 վարժություններից (էտյուդներից): Իմ առաջին օրն այդ դպրոցում խելահեղ էր: Ուսանողները գոռում էին, ճչում, լացում, էտյուդներ էին անում, և ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս: Սովորելու ընթացքում հասկացա, թե ինչպես պետք է օգտագործել դերասանական տեխնիկան: Տեխնիկան շատ անկեղծ բան է, դա հենց դու ես: Դերասանի համար ամենակարևոր բանն այն է, որ անկեղծորեն ստեղծի երևակայական, բայց խիստ իրական իրականություն իր համար: Օրինակ` կա շատ հասարակ, բայց հետաքրքիր էտյուդ՝ կապված սուրճի բաժակի հետ: Սուրճը մի բան է, որ դու ամեն առավոտ խմում ես: Բայց էտյուդի ժամանակ՝ բեմի վրա, դու սկսում ես վերստեղծել այդ առավոտյան սուրճի կերպարը,  իսկ շուրջդ ևս քսան մարդ կատարում են տարբեր գործողություններ:

Ի՞նչն է ինձ ամերիկյան դերասանական դպրոցներում դուր գալիս, որ այդ ամենը հենց քո մասին է, քո խաղի մասին է: Եվրոպական դպրոցներում ամեն ինչ նկարահանման, արտադրության, զգեստների, ռեժիսորների, նրանց պատկերացումների մասին է: Իսկ դերասաններն ինչ-որ անհրաժեշտություն են, որ ենթադրվում է, որ պետք է լինեն:  Բայց այստեղ՝ Ամերիկայում, ամեն ինչ դերասանների մասին է, սա շատ ամերիկյան մոտեցում է և ինձ դա դուր է գալիս, քանի որ մենք շատ դժվար աշխատանք են կատարում:

Դու պիտի կենտրոնանաս սուրճի բաժակի վրա: Ձեռքիդ սուրճի բաժակն է, և սկսում են առաջանալ միլիոնավոր հարցեր: Ի՞նչ գույնի է բաժակը, սուրճը տա՞ք է, թե՞ սառը, որքանո՞վ է բաժակը լի, բաժակում էսպրեսսո՞ է, թե՞ կապուչինո… Մի խոսքով, դու սկսում ես վերստեղծել իրականությունը:

Կամ մեկ այլ էտյուդ, երբ կանայք հայելու առաջ գրիմ են անում, բայց աֆեկտիվ, կամ տղամարդիկ աֆեկտիվ սափրվում են հայելու առաջ: Դու նայում ես երևակայական հայելու մեջ մոտ 20 րոպե, դեմքիդ ձեռք չես տալիս, սկսում ես զգալ քո դեմքը, այտերը, կոկորդը, հետո սկսում ես աֆեկտիվ սափրվել, սանրվել, ավարտելուց հետո զգում ես, որ ցնցող տեսք ունես: Սա փորձառություն է, դու պետք է ունենաս սափրվելու բեմական փորձառությունը: Սա դերասանի խաղի մեջ ամենակարևոր բանն է: Խաղալիս միշտ ինքդ քեզ հարցեր պիտի տաս: Շատ կարևոր է, թե ինչ հանգամանքերում է քո բեմական սափրվելը տեղի ունենում, միշտ պետք է հաշվի առնել հանգամանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել