Մի բան է իմ համար մնում անհասկանալի:
Հարգելի հայրենակիցներ, բացատրեք էլի ինձ. «ԲՀԿ-ՀՀԿ ստատուսաբազարի շնորհիվ ՀՀ հասարակ քաղաքացու կյանքում որևէ բան փոխվո՞ւմ է դեպի լավը»: Հիմա կասեք. «Չէ, բայց ինչի՞ պիտի փոխվի»… ըհըն, համաձայն եմ ձեր հետ… բա էտ դեպքում մի հատ հարց. «Ինչի՞ են ՀՀ-ում մեծամասնություն ունեցող կուսակցության ու երկրորդ տեղը գրավող կուսակցության ներկայացուցիչները իրար միս ուտում»:
Իրանց գործի անունը է՞տա: Չեմ հասկանում, ասենք Կարեն Ավագյանը Բաբայանին ցեխը քցի, հետո Բաբայանը Ավագյանին, հետո Ավագյանը Զառային, Զառան՝ Աշոտյանին, Աշոտյանը՝ Վալոդին, Վալոդը՝ Բալոդին, շունը՝ կատվին, կատուն հավին…. Մեզ ի՞նչ դրանից:
Բացատրեք ինձ մի բան. «Ինչի՞ ենք մենք` հայերս, շատ ձայն տվել այս երկու մսուր մանկապարտեզի տարիքի ներկայացուցիչներ ունեցող կուսակցություններին. որ մեզ մոռանան, իրար միս ուտե՞ն. ախպեր, թե տենց ա դուրս եկեք ձեր պաշտոններից, գնացեք մի հատ հողոտ տեղ գտեք, կոշիկներդ հանեք ու հողի վրա խաղացեք, իրար հող արեք, ուրախացեք… Իսկ ձեր տարածողներն էլ թող ձեր բակում էտ ուրախ լուրը տարածեն ու ուրախանան:
Ինչ եք ուզում մեր կյանքից արաաաաաաաաա՜, զզվցրիք ձեր լակոտություններով, ռադ եղեք, թողեք էն պատգամավորները գան, ովքեր օրենք կգրեն մեր վիճակը կբարելավեն: Թե չէ Դուք վապշե ո՞վ դառաք է, որ ձեր լեզվակռիվը դառնա մեր քաղաքական կյանքի մի մասը, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում, յան տվեք մեզնից..... :



