1in.am-ը գրում է.
Սոմալիում ավելի քան 850 հազար մարդ սովամահության շեմին է, ևս 2 միլիոնը բնակվում են «սննդային անորոշության» պայմաններում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին հայտարարել է հումանիտար գործունեության համակարգման հարցերով ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչ Ջոն Գինգը:
«Դա շատ, շատ խոշոր թիվ է: Այն ցույց է տալիս, որ հումանիտար իրավիճակը, որում գտնվում են Սոմալիի բնակիչները, աղետալի է և անկայուն»,- ասել է նա:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հումանիտար անհրաժեշտ օգնության արժեքը գնահատել է 900 միլիոն դոլար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_252151.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



