158110

Գրքերը իսկական մոգական հայտնագործություններ են, որոնք իրենց մեջ այդքան իմաստ կրելով, այլ աշխարհից մեզ փորձառություն ու իմաստություն են սովորեցնում: Էկոլոգիական ու մշակութային ճգնաժամի այս ժամանակահատվածում մենք կարիք ունենք միաժամանակ կարողանալու պահպանել մեր իմաստությունն ու բարձրագույն գոյությունը: Ստորև ներկայացվող այս գրքերը ձեզ կօգնեն մտածել ու այլ տեսանկյունից նայել մարդկային կյանքին ու գոյությանը:

«Այսպես խոսեց Զրադաշտը», Ֆրիդրիխ Նիցշե

«Այսպես խոսեց Զրադաշտը» Նիցշեի ամենամարգարեական գրքերից մեկն է, որտեղ նա իր տեսություններն է սովորեցնում Զրադաշտ (պարսիկ մարգարե Զրադաշտի անունով) անունով հերոսի խոսքերի միջոցով, ով, 10 տարի լեռան վրա մեդիտացիա անելով ու մենակյաց կյանքով ապրելով, ունենալով միայն արծվի ու օձի ընկերակցությույնը, իջնում է լեռան վրայից, որպեսզի իր իմաստությունը կիսի աշխարհի հետ: Այս գիրքը ապացույցն է այն բանի, որ Նիցշեի հզոր բառերը դեռևս կարող են կոտրել հին մետաֆիզիկական աշխարհները, որոնց ավերակներն էլ ավելի զորացնող կարող են լինել: Այս գրքի մեջ պատմվում է գերմարդու մասին, Զրադաշտի ուսուցման, իշխանություն ունենալու կամքի և Աստծո մահվան մասին: Այս գիրքը փիլիսոփայական վեպ է ու իսկական գրական գլուխգործոց, որը կարող է աշխարհայաց փոխել:

 

 

 

«Դառնալով կենդանի», Դեյվիդ Աբրամ

Աբրամի առաջին գիրքը՝ «Զգացմունքայինի հմայությունը», համոզիչ կերպով խոսում էր այն մասին, որ մարդ լինելը անբաժանելիորեն կապված է այն ամենի հետ, ինչը մարդկային չէ: Առանց այս ոչ մարդկայինի, որը կարող է լինել ցանկացած բան՝ թռչունների զուգակցումից, անձրևի թացությունից մինչև աշնանը սոճու ծառերի հոտը, մարդկային աշխարհը սկսում է ինքն իրեն արտացոլվել ու ի վերջո փլուզվել: «Զգացմունքայինի հմայությունը» բացահայտում է, թե ինչպես է գիրը ճանապարհ բացում դառնալու ներփակված էգո, որն օգտագործում է մարդկային մարմնի ռիթմիկ տրոփյունից ցրված ու աբստրակտ մնալու տեխնոլոգիաները, այնինչ «Դառնալով կենդանի»-ն վերականգնում է այն միտքը, թե մեր մարմնավոր գոյությունը որքան լի է կենդանի իմաստությամբ, պատրաստ հիշվելու, ինտեգրված է տեղեկատվության թաղանթի մեջ, որը մենք ենք` մարդիկ, ու ոչ-մարդիկ:

 

 

 

«Թաքնված ամպը, գտնվելու վայրն՝ անհայտ. Լեռնային հանդես», Ալլան Ուաթս

Մարդկային մտածողությունն ու միտքը «բացող» երևույթներից մեկը լեզուն է կամ պոեզիան` օգտագործված այնպես, որ այն խայթում է իր իսկ հետագիծը, որն իր հերթին բացահայտում է, որ լեզուն բավարար չէ «ինչը» հարցի էությունը բացահայտելու, որովհետև այն միայն վկայակոչում է ինքն իրեն: «Թաքնված ամպը, գտնվելու վայրն անհայտ» գիրքը կարճ էսսեների շարք է, որը նա գրել էր մահանալուց կարճ ժամանակ առաջ: Ուոթսը փորձարկումներ է անում լեզվի հետ, այնպես որ, ներգործություն ու ազդեցություն ունենա ընթերցողի վրա ու ընթերցողի մոտ մարդկային մշակութային տեսիլքների ականատես լինի: Գրվածքներն ընդհանուր առմամբ հեշտ են հասկացվում ու դժվար է բովանդակության հետ չհամաձայնելը: Հեղինակը գրքում անդրադառնում է տանտրային, մեդիտացիային, թաոիզմին, էգոյին, բնությանն ու կառավարմանը:

 

 

 

 

 

➍ «Բ-ի պատմությունը», Դանիել Քուին

Քիչ գրքեր կան, որոնք կարողանում են փոխել մարդու մտածելակերպն ու տեսանկյունը: Այս գիրքը հենց դրանցից մեկն է: Այս հրաշալի վեպում Քուինը վերապատմում է մարդկության պատմությունն ու ժամանակակից իշխանությունների ցանկությունն այս մասին ամբողջ տեղեկությունները գաղտնի պահելը: Մարդիկ սկսում են հետևել նոր հոգևոր առաջնորդ ուսուցչին, ով սովորեցնում ու բացատրում է մեր պատմության այն կետը, որը նա «Մեծ մոռացություն» էր անվանում, մի կետ, երբ տոտալիտար գյուղատնտեսությունն ու «մարդու անկումը» համընկել էին: Եկեղեցին այս ամենը նկարագրում է որպես Հակաքրիստոսի գալուստ ու փորձում ազատվել այն մեկից, ում նրանք «Բ» են անվանում: Սակայն ո՞վ է այս «Բ»-ն: Գրքի անսպասելի զարգացող իրադարձությունները ընթերցողին ստիպում են ընկղմվել գրքի այն հերոսների գիտակցության մեջ, ովքեր գիտեն, թե ով է «Բ»-ն:

 

 

 

 

 

«Նարցիսն ու Գոլդմունդը», Հերման Հեսսե

Հեսսեն գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Գրողը կարողանում է երկու՝ միմյանց հակառակ, սակայն միմյանց լրացնող կերպարներ ստեղծել այս յուրահատուկ գրքում, որը կոչվում է «Նարցիսն ու Գոլդմունդը»: Նարցիսը մեկն է, ով նվիրված է ասկետիզմին ու ռացիոնալ գիտության ու իմաստության փնտրտուքներին, իսկ Գոլդմունդը՝ կրքերին ու ցանկություններին: Մինչ Նարցիսը ապրում է մենաստանում` նախընտրելով կարգապահ ու ժուժկալ կյանքն ու սովորելը, Գոլդմունդը դուրս է գալիս աշխարհ՝ էսթետիկական վարպետության ճանապարհին հետևելով իր զգացմունքներին ու զգացողությունններին: Վերջում երկու ընկերները նորից են հանդիպում կուլմիանացիայի՝ հասնելով վերացականի, աբստրակտի ու տեսանելիի, գործնականի միջև քննախոսության մեջ: Ի՞նչն է, որ կյանքն ապրելու համար արժեքավոր է դարձնում` աներևույթ Աստված Հայրը, թե կենդանի Երկիրը` Մայրը:

 

 


«Սկզբնական իմաստությունը. Պատմություններ անտիկ իմաստության մասին», Ռոբերտ Ուոլֆ

Ապրելով ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը՝ կորցրած ինքնուրույնությունը, կառավարվում են ու ենթարկվում են շարունակական նևրզների, մենք հաճախ մոռանում ենք, որ իրականում մտածելու, իմանալու ու լինելու այլ ձևեր նույնպես գոյություն ունեն: Այս համեստ, բայց միևնույն ժամանակ խորը գրքում Ուոլֆը կարողանում է տեղի բնիկների աչքերով աշխարհը ներկայացնել հիմնավորապես այլ` մեր կյանքից բոլորովին տարբերվող տեսանկյունից: Գրողը նկարագրում է իր փորձառությունը Սնգոյի ցեղի հետ. մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ բան է վախը, ցանկությունները ու տիրապետում են գիտության. գիտություն, որը նա անվանում է «Մեկ ամբողջականություն», գիտակցություն ամեն ինչի հիմքային փոխկապակցության մասին, ու որ ամեն ինչ միևնույն ժամանակ մի ամբողջություն է կազմում: Ռոբերտն ուղղակի նրանց կյանքի ձևը համեմատում է մեր ժամանակակից կյանքի հետ: Գրքում ասվում է. «Մենք բոլորս ասես մեքենաներ ու մեխանիզմներ լինենք` կառուցված մարդկանց պես աշխատելու համար ու գործում ենք այնքան ժամանակ, մինչև որ չենք փոխարինվում մեկ ուրիշով»: Այս գիրքը ասես ուժեղ քիմիական նյութ լինի, որին ձեռք տալու դեպքում, հնարավոր չէ չհայտնվել փոխազդեցության մեջ:

«Աստվածների կերակուրը: Իմաստության ծառի փնտրտուքներով: Բույսերի, դեղորայքի և մարդկային էվոլյուցիայի ռադիկալ պատմությունը», Տեռենս Մկքեննա

Մեր էվոլյուցիայի, փորձառությունների ու բույսերի և կենդանիների մասին էվոլյուցիայի մասին դեռևս շատ բան կա, որ մենք չգիտենք: Մկքեննան «Աստվածների կերակուրը» իր գրքում ներկայացնում է, որ այս բոլորը չափազանց սերտ փոխկապակցված են, և որ դրանք այսօր դեռևս անչափ կարևոր են մարդկային էվոլյուցիայի համար: 

Աշխարհն այսօր արագ դեպի կործանում է ընթանում, և ակնհայտ է, որ մեր ժամանակակից «մշակութային ակնոցներն» ընդունակ չեն տեսնելու այս իրավիճակի լուծումը: 
Հոգեմետ դեղերը կարող են մեր «ակնոցները լավացնել», ու հնարավորություն տալ մեզ հասկանալ, թե ինչ է իրական բանականությունը, ու ավելի շատ ինքնաարտացոլում ունենալ՝ միայն հասկանալու համար, որ մենք իրականում ոչ մի «ես» էլ չունենք: Տեռռասի համոզմամբ՝ միայն էվոլյուցիայի ու փոխկապակցվածության գիտակցությունը կվերականգնի կամ կզարգացնի ստեղծարարությունը, որն անհրաժեշտ է աշխարհը փրկելու համար: Եթե ցանկանում  եք մտնել մտքի հետազոտությունների արգելված աշխարհ, ապա ուղղակի ընթերցեք այս գիրքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել