Վերնագրից կարող է թվալ, թե գրառումը միայն տղաների համար է, բայց իրականում դա այդպես չէ: Աղջիկներին սա առնվազն պետք է հավասարապես հետաքրքրի, որովհետև եթե ձեր հարաբերությունները մտել են փակուղի, ու բանը հասել է բաժանման, դուք կարող եք հասկանալ կողմնակի դիտորդի կարգավիճակով, թե արդյո՞ք ձեր ընկերները ձեզ սիրում էին, թե պարզապես ինչ-որ միջանկյալ վիճակ էր, ու թեթև տարվածություն էր:

Ինչ վերաբերում է տղաներին, ապա, տղե՛րք ջան, հա՛, մենք մեզ ուժեղ ու ձիգ ենք ցույց տալիս ու որ ավելի կարևոր ա՝ շարունակելու ենք այդպիսին ցույց տալ, բայց դե սաղս էլ հո գիտենք, որ եթե սիրում ենք, ապա բաժանումը ավելի ծանր ենք տանում, անգամ եթե դա օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված: Դե սուբյեկտիվի մասին էլ չխոսեմ...

Բայցևայնպես, եկեք համարենք, որ մեր հարաբերություններում պայմանականորեն բախվել ենք մի իրավիճակի, երբ ստիպված ենք բաժանվել մեր ընկերուհիներից (հատկապես, երբ դա Նրա ցանկությունն է). ենթադրեցի՞ք կամ էլ հիշեցի՞ք, կամ էլ մտավախություն ունեք, որ ուր որ է, այդ պահը կհասունանա՞, դե ուրեմն հետևեք այս խորհուրդներին.

1. Սկզբում դու քեզ զգում ես Մասիս սարի պես վեհ ու անհասանելի, քեզ թվում է, որ սաղ քո ուզածով ա ու ոնց ուզես, այնպես էլ լինելու է, ու երբ ուզես, կվերականգնես իրավիճակը: Ու շատ իզուր, որովհետև անգամ եթե այնքան ես կոտրել քո սիրած էակի անհատականությունը (մի արեք տենց, դուք սիրահարվում եք մարդուն՝ ինչպիսին նա կա, ոչ թե ձեր կապրիզների ու կոմպլեքսների կողմից թելադրվող արդյունքին), որ ինքը կկապնվի քեզ հետ բաժանվելուց հետո, իմացեք, որ էլ երբեք առաջվա պես չի լինի, որովհետև ԵԹԵ բաժանվել եք, նշանակում է ձեր հարաբերությունները փշրվել են, իսկ փշրված տարրան ինչքան էլ սոսնձես՝ ճաքերը երևալու են:

2. Պոֆիգիզմի զգացողությունը մեծամասամբ պայմանավորված է շոկով, որն առաջ է գալիս բաժանման փաստից: Այդ փուլում, երբ Ձեզ բաժանման փաստն իրական չի թվում, դուք կարող եք վիրավորել ձեր ընկերուհուն: Մի արեք դա, որովհետև դա առաջին հերթին տղամարդավայել չէ, հետո էլ, հիշե՛ք, եթե մարդուն ասել եք, որ իրեն սիրում եք ու, որ ուզում եք, որ ինքը ձեր երկրորդ կեսը լինի՝ վիրավորելով այդ մարդուն՝ վիրավորում եք ինքներդ Ձեզ: Բացի դրանից, անկախ ձեր հարաբերությունների փակուղի մտնելուց, մի հատ ինքներդ Ձեզ հարցրեք՝ արդյո՞ք լավ եք զգում Ձեր (թեկուզ նախկին դարձած/դառնող) երկրորդ կեսին ցավ պատճառելով:


3. Բաժանվեցիք, որոշեցիք, որ էլ իրար հետ չեք... մենք՝ տղերքով ռոմանտիկ ենք ու ինֆանտիլ, մեզ դժվար է համակերպվել անվերադարձ կորուստի հետ: Իմացեք, եթե աղջիկը բաժանվեց Ձեզանից, ապա դա либо надолго, либо на всю жизнь (որպես կանոն՝ երկրորդը), ու հատկապես եթե դուք 20+ տարեկան երիտասարդներ ենք, ապա գրեթե միանշանակ կարող եք խաչ քաշել տվյալ աղջկա հետ հարաբերությունները վերականգնելու հեռանկարի վրա (եթե անգամ վերականգնեք, ապա 99 տոկոս դեպքերում, միևնույն է, կձախողվեք հետագայում): Ելնելով այս ամենից՝ բաժանվեք այնպես, որ հետո պատահաբար տեսնելով ԻՐԵՆ փողոցում, ստիպված չլինեք մայթը փոխել: Պահե՛ք Ձեզ տղամարդավայել ու ՄԱՐԴԱՎԱՅԵԼ:


4. Բաժանման պահին ու մի քանի օր դրանից հետո, սկսվում է շոկը, իսկ դրանից հետո՝ ամենադժվարը՝ հետշոկային իրավիճակը: Սկսում ենք ափսոսալ, ներքուստ մեր մեղքը փնտրել, լուծման ուղիները փնտրել և այլն... Ձեզ ձիգ պահեք, մի տրվեք պահի թուլություններին ու հիշեք՝ разбитое не склеишь: Մի չարացեք նրա հանդեպ, մի չարացեք աշխարհի հանդեպ ու հիշեք, որ կյանքը շարունակվում է:


5. Տղերքով սիրում ենք խմել տենց պահերին: Եթե խմում էլ եք, ապա մի սկսեք լակած գրել ու զանգել ձեր նախկինին, որովհետև եթե որոշել եք նոր էջից սկսել ամեն ինչ, ապա արեք դա հիմա: Մի պղտորեք ձեր ու ձեր արդեն նախկին, բայց երկրորդ կեսի անդորրը: Այնպես որ, խմում եք՝ լավ եք անում, բայց Ինքը չի խմում (որպես կանոն), ու եթե դուք առավոտ զարթնեք ու օյաղ լինելով ամաչեք, իմացեք, որ իրան մեծ ցավ եք պատճառել ու ստիպել եք հետ նայել:


6. Եթե որոշել եք նոր էջից սկսել, ապա այդպես էլ արեք: Անգամ եթե բաժանումը Ձեր սրտով չի եղել ու առավել ևս, երբ Ձեր սրտով չի եղել, մի փորձեք բարդացնել ձեր ՆԱԽԿԻՆԻ ապագան, անգամ եթե ունեք դրա օբյեկտիվ թվացող պատճառները, որովհետև դուք տղամարդ եք, ու պետք է Ձեզ պահեք տղամարդավայել: Ասեմ ավելին, ըստ իս, հակառակն անողը միշտ էլ կփոշմանի, որովհետև կրկնում եմ՝ թեկուզ նախկին, բայց սիրած էակին վարկաբեկելն ու վնասելը ոչ մեկին պատիվ չի բերում:


7. Շարունակելով նախորդ կետը, հավելեմ՝ ցանկացած վերջ՝ նոր սկիզբ է: Որպես կանոն, նոր հարաբերություններ են լինում ու նոր աղջիկ, ով կարող է դառնալ նոր սիրած էակ: Կրկին որպես կանոն՝ բարձրանում է նախորդ հարաբերությունների թեման... ԵՐԲԵՔ մի վատաբանեք ու փնովեք Ձեր նախորդ Կեսին, որովհետև անելով դա, դուք վատաբանում եք ինքներդ Ձեզ + Նորի մեջ կմտնի կանխազգացում, որ նույն բախտին կարժանանա նաև ինքը: Բացի այս ամենից, կրկնեմ որերորդ անգամ՝ պահեք ձեզ տղամարդավայել, իսկ խոսել վատը՝ թեկուզ նախկինում, բայց սիրված մարդու մասին, ոչ մի կերպ լավ չի բնութագրում խոսողին:

Ասում են, թե այս իմաստությունը հրեաներից է եկել. «Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»: Կարծում եմ, որ ավելի ուժեղ լինելը միայն պատիվ է բերում, ուրեմն եկեք հրեաներից ավելի տուպոյ չլինենք :)

Հ.Գ. Աշխատեք չկորցնել ձեր սիրելիներին, կորցնելիս էլ՝ մի կորցրեք ինքներդ Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել