Խիստ հայտնի պատճառներով ՀՀԿ-ական կույտը, իրենց իսկ տերմինալոգիայով ասած, կատաղել է ԲՀԿ համագումարից և ամենազավեշտալին այն է, որ կարենավագյաններին ու նման կլասսի ցածրորակ պերսոնաժներին միացել է ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Թվում էր, թե տիկինն իրեն չպիտի թույլ տար դառնալ կարենավագյանների կլասսի պատասխանիչ եւ մի քիչ գոնե պիտի հարգեր, եթե ոչ իրեն, ապա առնվազն իր պաշտոնը: Չնայած, ինչ սպասես մի կնոջից, որի կերպարը մեզ՝ երիտասարդներիս, քաղաքական հնաբնակները բերում են որպես վառ օրինակ, թե ինչպես եւ ինչ ճանապարհով չի կարելի քաղաքականության մեջ հարթել սեփական ուղին: Իսկ տիկնոջ այդօրինակ ուղին այնքան վառ ու գունագեղ է, որ հավակնում է որպես լուրջ ուղեցույցի՝ քաղաքագիտության դասագրքերում ուղղված ապագայի քաղաքական գործիչներին:

Նոնա Օթարյան
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել