Ամեն ամառ երևանաբնակաների համար սկսվում է մի իսկական մղձավանջ՝ պլանային ու արտապալանային աստֆալտապատման աշխատանքների հետ կապված։ Իհարկե լավ է, որ ճանապարհները նորոգվում են, լավ է, որ դրանք ստանում են անհրաժեշտ խնամք, բայց ի՞նչ անպայման է դա վերածել տանջանքի ողջ քաղաքի համար։
Մեր չինովնիկները վերջին անգամ երթուղային տաքսում եղել են երևի մի քսան տարի առաջ ու չեն պատկերացնում, թե ինչ անմոռանալի տպավորություններ ես ստանում, երբ 40 աստիճան շոգի պայմաններում, դու գտնվում ես լեփ-լեցուն երթուղայինում, իսկ եթե սրան էլ գումարվում է խցանման մեջ հայտնվելու «հաճույքը», ապա սա վերածվում է կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող գործողության։
Բանն այն է, որ պարբերաբար փակվում են, կամ երթևեկությունը սահմանափակվում է Երևանի ամենաբանուկ փողոցների վրա, այն էլ ամենածանրաբեռնված ժամերին ու մարդ մինչև առավոտյան հասնում է աշխատավայր, արդեն այնքան է հոգնած լինում, որ աշխատելն էլ չի գալիս, էլ չասեմ զուտ սանիտարական խնդիրները։ Մի՞թե այդքան դժվար է վերանորոգման ու այլ ճանապարհաշինական աշխատանքները կազմակերպել գիշերվա ժամերին, երբ երթևեկությունը գրեթե դադարում է, ինչպես դա արվում է այլ երկրներում։ Այս կերպ համ աշխատողների համար ավելի հանգիստ կլինի ու իրեննց չեն խանգարի ո´չ ցերեկվա տապը, ո´չ անցնող մեքենաներն ու անցորդները, համ էլ սովորական քաղաքացիների համար պարտադհոդիր չի լինի ավելի երկար ժամանակ տանջվել քրտինքի հոտով հագեցած ավտոբուսների և երթուղայինների առանց այն էլ տոթ մթնոլորտը։



