
Uxekic.am-ը գրում է.
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևումցուցարարները գիշերն այրել են երկրիներքին գործերի նախարարությանըպատկանող զրահամեքենան, ինչիտեսագրությունը հայտնվել է համացանցում։ Ինչպես նշում է Взгляд-ը, ակցիայիմասնակիցները դյուրավառ նյութով լի շշեր եննետել զրահամեքենայի վրա, ինչիհետևանքով այն այրվել է։Աղբյուրը հիշեցնում է, որ «Եվրամայդանի» արմատական ակտիվիստների ուիրավապահների միջև բախումները վերսկսել են երեքշաբթի՝ Գերագույն ռադայինիստի օրը, երբ ընդդիմությունը պահանջել է վերականգնել երկրիխորհրդարանա-նախագահական կառավարման ձևը՝ վերադառնալով 2004թ.Սահմանադրությանը։Ականատեսների խոսքերով, ժամանակավոր հաշտությունը խախտել ենակտիվիստները, ովքեր ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շինություններ,այրել մեքենաների անվադողեր, քարեր ու Մոլոտովյան կոկտեյլներ նետելմեքենաների ու ոստիկանների ուղղությամբ։ Ըստ իրավապահների՝ընդդիմադիրներն առաջինն են կիրառել զենք։Բախումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, գրանցվել է առնվազն 20 զոհ,իսկ մոտ 300 իրավապահ վնասվածք է ստացել։



