Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Յանուկովիչը: Այլ կերպ ասած, Յանուկովիչին ասում են. ախպեր, ի՜նչ անես, ի՜նչ չանես, մեկ ա քեզ ենք մեղադրելու, ինչքան ուզում ես կռուտիտ եղիր ու փաստեր բեր, մենք արդեն որոշել ենք, որ մեղավորը դու ես:
Միևնույն ժամանակ, երեկ ընդդիմադիրներն ու երկրի արևմտյան հատվածում բնակվող ծայրահեղականները անցել են լկտիության բոլոր սահմանները, ինչի արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ: Ամենասարսափելի դրվագները գրանցվել են Արևմուտքում, որտեղ Բաքվի ջարդերի պես, ոստիկանների ու պռոիշխանականների նկատմամբ որս են սկսել ու մի քանիսին հրապարակավ մորթել են:

Հիմա եթե Յանուկովիչի մեջ մի քիչ տղամարդկություն կա ու մտահոգություն՝ առ սեփական երկիր, պետք ա հրատապ ու կտրուկ միջոցներով ճզմի էս ապստամբությունը: Պետք եղավ, թող տանկերով ճզմի Մայդանը ու հողին հավասարացնի բանդեռովեցների բնօրրան Լվովը, որովհետև եթե ոչինչ չանի՝ քաղաքացիական պատերազմն ապահովված ա, և այդ ժամանակ կզոհվեն ոչ թե հարյուրավոր, այլ տասնյակ-հազարավոր ուկրաինացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել