Հայտնի դերասան Շոն Պեննի զավակները դեմ են իրենց հոր եւ դերասանուհի Շարլիզ Թերոնի սիրավեպին: Դերասաններ Շոն Պենն ու Շարլիզ Թերոնը միասնին են մոտավորապես երեք ամիս, սակայն նրանց կապը արդեն իսկ հասցրել է բացասական գնահատականի արժանանալ շատերի կողմից: Այս անգամ նրանց հարաբերություններին դեմ են Շոն Պեննի զավակները՝ 22-ամյա Դիլանը եւ 20-ամյա Հոփփերը: Վերջիններս ցնծության մեջ չեն այն փաստից, որ Շարլիզ Թերոնն ամեն կերպ փորձում է հաճոյանալ իրենց եւ ամեն գնով նրանց հավանությանն արժանանալ:
Դիլանի եւ Հոփփերի խոսքերով՝ դերասանուհին մշտապես բարձր տրամադրություն ունի, ուրախ է իրեն ձևացնում իրենց ներկայությամբ եւ միշտ հիմար եւ անհաջող կատակներ է անում: Հետո Շարլիզը սկսում է ծիծաղել իր անհաջող կատակների վրա: Բացի այդ Շոն Պեննի երեխաները իրենց հոր նոր սիրելիին անընդհատ համեմատում են իրենց մոր հետ, եւ հանգում են այն եզրակացության, որ Շարլիզն, ի տարբերություն իրենց մոր, ցինիկ է եւ հումորի զգացողությունից զուրկ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ աստեղային այս կապին դեմ էր արտահայտվել Շարլիզ Թերոնի մայրը: Նա կարծում է, որ Շոն Պեննը չափից դուրս սկանդալային է եւ թեթևամիտ:
Չնայած այս ամենին՝ զույգը կարծես թե իրեն երջանիկ է զգում եւ չի պատրաստվում ուշադրություն դարձնել կողմնակի անձանց կարծիքներին:




