1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Ասամ նահանգի իշխանությունները պատրաստում են համաներման նախագիծ ավելի քան 5 հազար անջատողականի համար, որոնք ինքնակամ հանձնել են իրենց զենքը 1998-ին՝ հայտնում է The Asian Age-ը: 

Խոսքը Ասամի ազատագրման միավորված ճակատի նախկին անդամների ու Բոդոլենդի դեմոկրատական ճակատի նախկին անդամների մասին է: Այդ անջատողական կազմակերպությունները պահանջում են Ասամ նահանգին տրամադրել անկախություն ու դրա տարածքում ստեղծել Բոդոլենդի ինքնավարություն: 

Ենթադրվում է, որ անջատողականներին կհամաներեն արդեն մոտակա մի քանի ամիսներին՝ մինչ ապրիլ-մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություննները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել