Րաֆֆիի ելույթը նայեցի
Հա, ճիշտ բաներ էր ասում, բայց չասաց, թե ոնց հասնենք դրան: 
Կոչ արեց միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծել, բայց այդ կոչը բոլորն են անում, սակայն չեն միանում: Ինքը` Րաֆֆին, պիտի որ շատ լավ հասկացած լիներ անցած տարի այս ժամանակ և հաջորդող իրադարձություններին, որ հենց այնպես, հանուն արդարության միացող չկա... 
Պիտի հասկանար, երբ թակեց ՀՅԴ-ի դուռը, հետո` ԲՀԿ-ի..
Ակամայից հիշեցի 2013-ի փետրվար-մարտը.. Ինչքան նվիրվածություն, վճռականություն ու ուժ կար իմ մեջ... Շատերի մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել