Հատուկ «Բա ու՞ր են ազգայնականներն ու հայրենասերները» պսևդո-տրամաբանական շղթայի սիրահարների համար.
Խոսեմ ավելի շատ հայրենասերի դիրքերից, քանի որ չեմ դասում ինձ լիարժժեք ազգայանականների դասին... ուրեմն, հայրենասերները իրենց առօրյա գործունեությունով ու ներածի չափով, փորձում են չվնասել առանց այն էլ վնասված մեր երկրին ու հասարակությանը, որովհետև ի տարբերություն ձեզ, մենք հասկանում ենք, որ ֆեյսբուքում աղմուկ-աղաղակ բարձրացնելով չի, որովհետև գիտակցոում ենք, որ ինքնադատաստանը լուծում չէ, եթե մենք երբևիցե ուզում ենք օրինապաշտ հասարակություն ու ոչ օրինախախտ իշխանություն ունենալ։
Թարգեք Ձեր էդ հիմար խասյաթը ամեն մի միջադեպը, մարդկային ողբերգությունը ու անգամ կյանքը, որպես փիառվելու ու ձեր էության մասը դարձած թարախը դուրս արտաթորելու զզվելի բնավորությունը, որովհետև երբ (ոչ եթե) մենք՝ հայրենասերներս հասնենք նրան, որ մեր երկիրը լինի բարեկեցիկ, իսկ հասարակությունը՝ առողջ, դա լինելու նաև այս երկու ինստիտուտները դեստրուկտիվ ու վնասակար էլեմենտներից զատելու շնորհիվ, իսկ Ձեր որդեգրած վարքագիծը հենց դեստրուկտիվ ու վնասակար է։



