1in.am-ը գրում է.
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանկաներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին հայտնել է, որ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անակնկալ կմատուցի մրցակցին:
Ֆրանսիացին նշել է, որ գլխավոր խնդիրը կլինի կատալոնացիների առաջատարին` Լիոնել Մեսսիին կասեցնելը:
«Երբ Մեսսիի խաղը ստացվում է, նրան կասեցնել հնարավոր չէ: Պելեգրինին դա հասկանում է: Սակայն նա, հավանաբար, որևէ անակնկալ է նախապատրաստել «Բարսելոնա»-ի համար»,- The Guardian-ը մեջբերում է Անրիի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_251877.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել