Mitk.am-ը գրում է.
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթն, ընդհանրապես, մի քիչ ոչ մասնագիտական էր.
«Չեմ ուզում ասել`ցածր մակարդակի, բայց մատչելի լեզվով փորձեց Սերժ Սարգսյանը բացատրել: Ես ենթադրում եմ, որ ուզում էր, որ ամեն մի պատվիրակն իրեն հասկանար: Բայց նույնիսկ իր այդ ոչ մասնագիտական ելույթի մեջ, համոզելու փորձի մեջ, երևի նույնիսկ ՀՀԿ-ականներին համոզելու, կար մի դրվագ, որտեղ պատահական թե ուղղակի, Սերժ Սարգսյանը մատնեց իրեն: Նա ասաց`այդ գումարը մեր տնտեսությանը շատ է պետք: Դրանից ես հասկացա, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային այդ համակարգն ուղղված չէ ժողովրդին քսան տարի հետո ծերություն ապահովվելու համար: Այստեղից բխում է, որ այլ ռեսուրսները`միջազգային դոնորները, բանկերը, ներքին գումարները սպառվել են և մնաց, որ մենք ժողովրդից հինգից-տասը հազար դրամ հավաքենք, որ տնտեսությունը փրկենք»: