Էրեկվանից էդ մանթրաժը մեջս ա։ Հատուկ թողեցի մի քիչ ժամանակ անցնի, թե չէ նենց հայհոյանքներ էի գրելու, որ ինքս ամաչեի։ Ես կարծում եմ, որ հայ բժիշկ, էն էլ սպա բժիշկ, հայոց բանակի զինվորի սպանությունը անկապ խուլիգանական հանգամանքներում հավասարազոր է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ։ Իմ խորին համոզմամբ, դրա պատիժը ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ է։ Չի կարող ոչ մի ուրիշ ճիշտ լինել։ Չգիտեմ, կա մեզ մոտ մահապատիժ, չկա մահապատիժ... Եթե չկա, ապա գոնե ցմահ ազատազարկում ա պետք մեղավորներին։ ԲՈԼՈՐԻՆ։
Ներողություն եմ իհարկե խնդրում հարազատներից, բայց սա իրոք էնպիսի դեպք ա, որից հետո կամ էս կողմ ենք գնալու, կամ էն կողմ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/4144479288351
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել