Այս օրը օրացույցում կարելի է նշել որպես հայ քաղաքական դիակների վերակենդանացման կամ, ավելի շուտ, որպես վերակենդանանալու խղճալի փորձերի օր: Րաֆֆին և Հայրիկյանը այսօր խոսեցին: Գարունները մեզ մոտ միշտ են էսպիսին լինում: Հաճելի արևի ջերմության հետ նաև քաղաքական լիքը աղբ ու զիբիլ են իրենց հետ բերում: Միշտ էդպես է: Բնության մեջ կատարյալ լավ կամ կատարյալ վատ բան չես գտնի: Թող, որ այս բաղձալի գարնան վատ մասն էլ նրա պոչից կպած դիակները լինեն: Կհարմարվենք:

Հայրիկյանը ու իր տարածած ռուսական իմպերիալիզմի ամենազորության մասին հիվանդագին մտքերը, կարծում եմ, «պադդերժկա» ստանում են միայն Դավիթաշենի ձոր 1 թաղամասում՝ այն էլ մի քանի հավերի, հավատարիմ շան և մեկ խոզի կողմից: Ուստի, նրա մասին, ձեր թույլտվությամբ, եկեք հրաժարվեմ խոսել: Իսկ այ Րաֆֆու ելույթը չեմ ալարել ու լսել եմ: Ի՞նչ նոր բան ասաց: Ոչ մի նոր բան: Էլի նույն անհետաքրքիր լոլոները՝ քըխ իշխանությունների, դարերի խորքից եկող հպարտ հայ ազգի վեհության, միավորման ու նման ոճի այլ բաների մասին: Տեսնես ի՞նչ է ուզում պրն. Ռափիկը՝ 1 տարի թրև գալուց հետո: Ասում ես՝ կարոտել ես հա՞: Իսկ արի կասկածս հայտնեմ, որ փողերդ են պրծել, ու նոր տերերից հրահանգներ ու բեհ ես ստացել: Ասում ես՝ միտինգներ ես հա՞ անելու: Գոնե հասկանո՞ւմ ես՝ քեզ տված վստահության քվեն ոնց ես մաշել այս մի տարվա ընթացքում: Նոր տերե՞րդ էլ են հասկանում: Բոլոր հավաքներիդ եկել եմ, Ռափիկ: Այս մեկի՞ն էլ կգամ, էլի քեզ կվստահե՞մ: Չէ, ախպերս, չկպավ: Զգացմունքներիս հետ չեմ թողնելու՝ խաղաս: Դու էլ գիտես, որ ոչ ոք չի գալու ու բավական հետաքրքիր եզրույթ ես ներմուծում, որի վրա հետո կհիմնվես: Ասում ես՝ կարևորը ոչ միայն քանակն է, այլ նաև որակը: Լավ էլի, Ռափիկ: Չես պատկերացնի, թե ինչքան հավեսդ չունեմ: Սսկվի՛ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել