Գաղտնիք չէ, որ մեր ժամանակներում  բավականին տարածված են վիրուսային հիվանդությունները, և մենք ու մեր բալիկները հաճախ ենք ենթարկվում վիրուսային հարձակումների: Երեխաների մոտ գերակշռում են սուր շնչառական ինֆեկցիոն հիվանդությունները, որոնցով երեխաները կարող են հիվանդանալ տարի մի քանի անգամ: Եվ այսպես երեխան համարվում է հաճախ հիվանդացող, ցածր դիմադրողականություն ունեցող, եթե մեկ տարվա ընթացքում սուր շնչառական ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանում է.

  • մինչև  1 տարեկան -  4 և ավելի անգամ
  • 1- 3 տարեկան - 6  և ավելի անգամ 
  • 4- 5 տարեկան - 5 և ավելի անգամ
  • 5 տարեկանից  մեծ - 4 և ավելի անգամ
ՈՒզում եմ զգուշացնել, որ հակաբիոտիկների ու ջերմիջացնողների  հաճախակի կիրառումը բերում է իմունիտետի ըկնճմանը, անհարկի մի օգտագործեք հակաբիոտիկներ, իսկ ջերմությունը իջեցրեք միայն 38,5C-ի սահմանը անցնելուց հետո միայն: Հիվանդության կանխարգելման ամենաօպտիմալ տարբերակը երեխայի իմունիտետի բարձրացումն է, որի ամենակարևոր տարրերն են.
  • առողջ, բալանսավորված սնունդը
  • օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը (զբոսանք, քուն, ճաշելու ժամեր)
  • կոփումը
Հետևյալ բաղադրատոմսը կօգնի բարձրացնել ձեր ու ձեր բալիկի օրգանիզմի դիմադրողականությունը:
Անհրաժեշտ է. մեղր, ընկույզ, չամիչ, ծիրանի և սև սալորի բնական չրեր, բոլոր բաղադրիչները կես կգ: 
Պատրաստման կարգը.  Չրերը և չամիչը լվանալ, չորացնել, այնուհետև մսաղացով աղալ, ընկույզը մանրացնել կամ մսաղացով կամ հավանգում, այդ բոլորը ավելացնել մեղրին: Խառնուրդը դնել սառնարանում, պահել երեք օր, որից հետո արդեն պատրաստ է օգտագործման համար:
Ուտել ամեն առավոտ մեկ թեյի գդալ, 15 րոպե հետո նախաճաշել:
  • համոզվեք, որ Ձեր երեխան ալերգիա չունի մեղրից, հետո կիրառեք
  • երբեք չօգտագործեք պահածոյացված մեղր, մեղրում նույնպես կարող են բոտուլիզմի հարուցիչներ առաջանալ 
Առողջ եղեք !!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել