Բոլորս լավ գիտենք, որ հատուկ խնամվող երեխաները դպրոցում օրապահիկ են ստանում, որի մեջ տարբեր ուտելիքներ կան: Ամեն առավոտ երեխաները դա ստանում են և օրվա ընթացքում ուտում են:

Մի անգամ երեխաներից մեկը երկրորդ անգամ է մոտենում և խնդրում է, որ իրեն ևս մեկը տան: Բացակա երեխա է լինում և այդ մեկը ևս տրամադրում են փոքրիկ աղջնակին: Նա պտտվում ասում և ասում է շնորհակալություն սա պետք է տանեմ տուն, որ փոքր եղբայրս էլ ուտի: Նրան ասում են ապրես, որ այդպես ես մտածում, որ եղբորդ շատ ես սիրում: Իսկ նա կիսատխուր պատասխանում է

«Ես մենակ չեմ կարող ամբողջն ուտել, տունն էլ բան չկա ուտելու, միշտ իմ հացի կեսը տուն եմ տանում»:

Դե ինչ ահա և ձեզ 7 տարեկան երեխայի պպատասխան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել