1in.am-ը գրում է.

Նյու Յորք նահանգի բանտերում հնարավորություն կստեղծվի ստանալ կրթություն քոլեջում: Այս մասին, հղում կատարելով նահանգապետ Էնդրյու Կուոմոյին, հայտնում է CBS հեռուստաալիքը:

Ծրագիրը կգործի նահանգի 10 բանտերում՝ գրում է The New York Post-ը: Բանտարկյալները կկարողանան ստանալ ասոցիատի դիպլոմ, որը գտնվում է միջնակարգ կրթության ու բակալավրիատի միջև, կամ բակալավրի դիպլոմ: 

Ուսումը կտևի 2,5-3 տարի: 

Ծրագրի ընդհանուր արժեքը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ ամեն բատարկյալի ուսման կուրսը պետության վրա կարժենա 5 հազար դոլար: Նահանգապետն ընդգծել է, որ դա այնքան էլ մեծ գումար չէ, եթե հաշվի առնենք այն, որ պետությունը ամեն տարի ամեն բանտարկյալի վրա ծախսում է 60 հազար դոլար: 

Ավելին՝ քանի որ վիճակագրության համաձայն դատապարտյալների 40 տոկոսը վերադառնում է բանտ, Կուոմոն վստահ է, որ ծախսերը կարդարացնեն իրենց: Նրա կարծիքով՝ նախկին բանտարկյալներին կրթությունը թույլ կտա ավելի հեշտ աշխատանք գտնել, ու նրանք այլևս չեն վերադառնա բանտ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել