Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:


Պատվիրակության կազմում եղել են նաև Հարավային Կովկասում Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Գունտեր Զիմերը և Ավստրիայի զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները:


Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու այն խնդիրները, որոնց իրականացումը կնպաստի համակարգի հետագա զարգացմանը:Նա մասնավորապես կարևորել է կոոպերատիվների ձևավորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ձկնաբուծության և այլ ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել