Սիրո տոներն անցան, բայց դա չի նշանակում, որ ամուսնության առաջարկ անելու համար դուք ուշացել եք: Նրանց համար, ովքեր որոշում կկայացնեն դիմել այդ կարևոր քայլին, Հարսանիք բլոգը ներկայացնում է աստղային ամուսնական մատանիները: Մենք ձեզ համար հավաքել ենք հոլիվուդյան աստղերի ամենաթանկարժեք մատանիները, որոնք ստանալ երազում է ցանկացած աղջիկ: 

15. Սքարլեթ Յոհանսոն

Չնայած նրա single կարգավիճակին՝ Հոլիվուդի ամենացանկալի շիկահերներից մեկը արդեն հասցրել է կրել հարսանեկան մատանի: Նրա նախկին ամուսինը՝ դերասան Ռայան Ռեյնոլդսը, նշանադրության կապակցությամբ նրա նվիրեց ադամանդե մատանի՝ 30.000 դոլար արժողությամբ, սակայն դա էլ չփրկեց ամուսնությունը:

11

14. Նատալի Պորթման

Նատալի Պորթմանի ամուսնական մատանին ստեղծվել է հատուկ նրա համար՝ իր սիրեցյալ, պարող Բենջամին Միլպիեի մտահղացմամբ: Ոսկերիչ Ջեյմի Վոլֆը մատանին պատրաստել է պլատինը զարդարելով հնագույն ալմաստով և թանկարժեք ադամանդներով: Այդ ստեղծագործությունը 35.000 դոլար է արժեցել:

11

13. Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդմանը ստացավ 45.000 դոլար արժողությամբ հնագույն մատանի: Այդ նվերի հեղինակը նրա երկրորդ ամուսին Կիթ Ուրբանն էր:

1

12. Ֆերգի

Դերասան Ջոշ Դյումելը այս չքնաղ զարդով Ֆերգիի անանուն մատը զարդարելու համար ծախսել է 75.000 դոլար: Մատանին պատրաստված էր անհատական պատվերով:

11

11. Քեյթ Մոս

Քեյթ Մոսն իր հարսանեկան մատանին ստացել է իր ընտրյալ Ջեյմի Հինսից: Վինտաժային ոճի մատանին, պատրաստված 20-ականների ոճով.  S.J.Phillips ոսկերչական տան մատանին շատ համապատասխան էր սուպերմոդելին:

11

10. Ջեսիկա Ալբա

2006 թվականին Քէշ Ուորենը իր ապագա կնոջը նվիրեց 5-կարատանոց ադամանդով մատանի՝ 100.000 դոլար արժողությամբ: Եվ քանի որ նման նվերը քողարկելը այնքան էլ հեշտ չէր, դերասանուհու նշանադրության մասին լուրերը միանգամից տարածվեցին ամբողջ աշխարհում:

11

9. Ջեսիկա Բիլ

Ջասթին Թիմբերլեյքը, իսկապես, առատաձեռն տղա է: Թեև նրանց հարսանիքը գրեթե գաղտնի անցավ, սակայն 130.000 դոլար արժողությամբ 6-կարատանոց մատանին միանգամից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում:

11

8. Քեյթ Միդլթոն

Քեյթ Միդլթոնը իր նշանադրության օրը նվեր ստացավ իսկապես արքայական մատանի. այն պատկանել էր Ուլիիամի մորը՝ արքայադուստր Դիանային: Կապույտ շափյուղայից և թանկարժեք ադամանդներից պատրաստված այս մատանին արքայական ընտանիքին արժեցել է 136.000 դոլար:

1

7. Էնն Հետուեյ

Դերասանուհու հարսանեկան մատանիի դիզայնը մտածել է նրա ապագա ամուսին Ադամ Շուլմանը: Այս էքսկլյուզիվ նվերը արժեցել է 150.000 դոլար:

11

6. Անջելինա Ջոլի

7 տարվա համատեղ կյանքից հետո Ջոլիի մատնեմատին հայտնված մատանին վերջնականապես հաստատեց մոտալուտ հարսանիքի մասին լուրերը: Մատանին պատրաստվել է մեկ տարվա ընթացքում, և ամեն մի էտապը խստությամբ վերահսկվել է փեսացուի՝ Բրեդ Փիթի կողմից: Զարդի արժեքը 250.000 դոլար է:

11

5. Վիկտորիա Բեքհեմ

3-կարատանոց ադամանդով այս մատանին, ստեղծված լակոնիկ և շքեղ ոճով, իսկապես համապատասխանում է նրա տիրուհուն: Asprey & Garrard ընկերության մատանու համար Դեվիդ Բեքհեմը վճարել է 250.000 դոլար:

11

4. Ջենիֆեր Էնիսթոն

Ջենիֆերը երկար ժամանակ քողարկում էր իր և Ջասթին Թերի նշանադրության մասին լուրերը՝ թաքցնելով մատանին: Փորձագետների կարծիքով, 8-կարատանոց և զմրուխտակուռ մատանիի արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը:

11

3. Ջենիֆեր Լոպես

Բեն Աֆլեկի հետ ունեցած հարաբերությունների ժամանակ Ջենիֆեր Լոպեսը իսկապես արքայական նվեր ստացավ՝ 1.2 մլն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդով մատանի: Սակայն նույնիսկ դա պատճառ չդարձավ հարաբերությունների երջանիկ ավարտի:

11

2. Քիմ Քարդաշյան

Ռեալթի-շոուների աստղը իր առաջին ամուսնության առաջարկը ստացավ իսկապես անկրկնելի զարդով՝ 20.5-կարատանոց ադամանդե մատանիով, որի բասկետբոլիստ Քրիս Համփրիսին արժեցավ 2 մլն դոլար:

11

1. Բեյոնսե

Ջեյ-Զիի՝ Բեյոնսեին նվիրված մատանու կարատը թեև զիջում էր Քիմ Քարդաշյանին նվիրված մատանուն (18 կարատ), սակայն արժեքով ավելի քան 2 անգամ գերազանցում է դրան՝ 5 մլն դոլար: Այո, R’nB թագուհին իսկապես արժանի է կրելու ամենաթանկ մատանին:

1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել