Panorama.am-ը գրում է.
Քաղաքական ուժերը պետք է ասեն այն, ինչ իրենցից սպասում են: Անդրադառնալով խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի` կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այս քաղաքական ուժերը, թե՛ առանձին և թե՛ միասին վերցրած պետք է ցույց տան, որ իրենք զբաղվում են ընդդիմադիր դաշտին բնորոշ գործունեությամբ, այն է` քննադատել իշխանություններին և փորձել գալ իշխանության: Հետևաբար` այս գործընթացը լիովին տրամաբանական է: Այլ հարց է, թե արդյոք դա իրատեսակա՞ն է, թե՞ ոչ: Հասկանալի է, որ այստեղ խոսքը առաջին հերթին գնում է պարզ թվաբանության մասին: Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, հետևաբար այս գործընթացը անհնար է հասցնել տրամաբանական ավարտի, եթե, իհարկե, ՀՀԿ-ի ներսում տեղի չունենա ինչ-որ պառակտում:Այստեղ խոսքը գնում է միայն և միայն գործընթացի մասին, ինչը քաղաքկան առումով նույնպես տրամաբանական է: Քաղաքական ուժերը պետք է ասեն այն, ինչ իրենցից սպասում են»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



