Այս երիտասարդը հայ եզակի քանոնահար երիտասարդներից մեկն է, որը «Դասական Եվրատեսիլ 2012»-ում զբաղեցրեց 3-րդ տեղը. երբ լսում ես նրա կատարումները, հիանում ես նրա կատարողական բարձր վարպետությամբ: 2012-ին, երբ Եվրատեսիլում փայլեց, մտածեցի մեծ թափով առաջ կգնա, համահայկական միջոցառումներ անցկացնելիս նրան կընդգրկեն գրեթե բոլոր ծրագրերում, բայց, ցավոք, սխալվեցի, youtube-ով փնտրում եմ նրա մասին տեսանյութերը, կատարումները,2012 թվականից հետո նրա մասին, նրա կատարումներից ոչ մի տեսանյութ չկա, կարծես այս տաղանդավոր երիտասարդը մոռացության մատնված լինի. ինչի՞, ինձ չի թվում, որ նա որևէ համահայկական միջոցառման մասնակցելիս 50 միլիոն գումար պահանջի, իսկ միջազգային ասպարեզում նրա նմանների միջոցով են իմանում մեր և մեր երկրի մասին և հիանում մեր արվեստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել