Խորին ցավակցություններս Վահե Ավետյանի ընտանիքին ու հարազատներին: Պինդ կացեք ու մխիթարվեք Վահեի հիշատակի հավերժությամբ, ով այլեւս ապրելու է Ձեր հետ, ձեր հիշողություններում ու մտքերում:
Անկեղծորեն, Վահեի մոր ու քրոջ նման հավատում էի հրաշքին` նրան, որ եթե մինչեւ հիմա Վահեն թեկուզ անգիտակից ապրում է, ապա Աստված նրան մեզանից ու իր ընտանիքից չի խլելու: Ավաղ, Վահեին տարավ իր մոտ, որովհետեւ չկարողացանք պաշտպանել նրան:
Մեր երկրում մարդիկ զավակ են ունենում, հույսեր կապում նրա հետ, հավատում նրա ապագային, պետական բյուջեով լավ թե վատ ծախս է արվում այդ քաղաքացու վրա, ու վերջինս կա´մ լքում է իր երկիրն ու ծնողին, կա´մ էլ վատագույն դեպքում` մի անպատժելի, թռփոշացած, հաբռգած կենդանի ջնջում է այդ ամենը` հույսեր, երազանքներ, ջանքեր, ներդրումներ, ապագա` ցույց տալով, թե մարդը Հայաստանում ճանճի նման բան է:
Երկու դեպքում էլ մարդը մեր երկրում արժեք չունի.... Եւ պետությունը իր հանցավոր անտարբերությամբ, որոժշ տեբքերում` հանցավոր մեղսակցությամբ անուղղակի թե ուղղակի հավանություն է տալիս այս ամենի հետ:
Եթե այդպես չլիներ, ապա շատ պաշտոնանակությունների մասին լսած կլինեինք մինչեւ հիմա...



