Lragir.am-ը գրում է.

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին չի համավտում իրանական միջուկային ծագրի շուրջ Արևմուտքի հետ բանակցությունների հաջողությանը, սակայն մտադիր չէ խանգարել: Այս մասին նա հայտարարել է Թավրիզ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Նախկին և ներկայիս կառավարությունների որոշ անդամներ կարծում են, որ կարգավորման ճանապարհը բանակցությունների միջոցով է: Ես նման լավատեսություն չունեմ, կարծում եմ, որ դրանք ոչնչի չեն հանգեցնի: Միևնույն ժամանակ մտադիր չեմ հակազդել բանակցությունների անցկացմանը»,- Խամենեիի խոսքերը մեջ է բերում ԻՍՆԱ գործակալությունը:

Տեղեկացնենք, որ փետրվարի 17-ին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով Վիեննա է մեկնել իրանական պատվիրակությունը ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել