1in.am-ը գրում է.

Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի ուղևորներն ու անձնակազմի անդամներն անվտանգության մեջ են այն բանից հետո, երբ այսօր օդանավին ստիպել են վայրէջք կատարել Ժնևում՝ ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադիս Աբեբայից Հռոմ ուղևորվող օդանավի անձնակազմն ազդանշան է տվել չարագործների կողմից օդանավի առևանգման մասին: Ժնևի օդանավակայանի կայքի տեղեկության համաձայն՝ Boeing 767-300 օդանավը վայրէջք է կատարել Ժնևում՝ տեղի ժամանակով ժ. 6.10-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 9.10-ին):

Օդանավի բոլոր ուղևորները լքել են օդային տրանսպորտը, տուժածներ չկան:

Ժնևի օդանավակայանի մամլո կցորդը պաշտոնապես հաստատել է, որ օդանավի սրահում փորձել են պատանդներ վերցնել: Նա հրաժարվել է ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել: Նրա խոսքով՝ ներկայում դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:

Օդանավակայանը փակ է օդանավերի ընդունման ու ճանապարհման համար: Այդ օդանավակայանում ծրագրված բոլոր չվերթներն ուղարկվում են այլ օդակայաններ:

Շվեյցարական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ենթադրյալ «օդային ծովահենը» քաղաքական ապաստան է խնդրել երկրի իշխանություններից: Հաղորդվում է նրա ձերբակալության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել