Lragir.am-ը գրում է.

Կրկնակի օլիմպիական չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ չէր պատրաստվում ելույթ ունենալ մենապարային մրցումներում, սակայն զիջել է ազգային ֆեդերացիայի ղեկավարության պահանջներին, տեղեկացնում է Սպորտ Էքսպրեսը:

Պլյուշչենկոն պատմել է, որ թիմային մրցման ժամանակ սկսել է իրեն վատ զգալ և այդ մասին տեղյակ է պահել ֆեդերացիային: Այդուհանդերձ, Եվգենիին սպիտել են սահադաշտ դուրս գալ:

«Հարցրեք ֆեդերացիայի նախագահին, նա ամեն ինչ կպատմի: Նա կպատմի, թե ես ինչու եմ փորձել սահադաշտ դուրս գալ և ինչու մյուս գեղասահորդները դա չեն արել»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել