Lurer.com-ը գրում է.
Մոսկվայի Քրեական հետախուզության օպերատիվ աշխատողները մայրաքաղաքի հարավարևելյան շրջանում ձերբակալել են վրաստանցի «օրենքով գող» Միրո Համադյանին, ով քրեական շրջանակներում ավելի հայտնի է «Միրոն» մականվամբ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում, ներկայում որոշվում Է ձերբակալվածին հայրենիք արտաքսելու հարցը:
«30-ամյա Համադյանին օպերատիվ աշխատողները բռնել են Նովոռյազանսկոյե խճուղում: Փաստաթղթերն ստուգելիս նա ներկայացրել է ուրիշի անունով կեղծ անձնագիր: Ըստ օպերատիվ տվյալների՝ Համադյանը փորձել է վերահսկողություն իրականացնել այն հանցավոր խմբերի նկատմամբ, որոնք Մոսկվայի տարածքում զբաղվում են տարբեր տեսակի գողություններով»,- ասել են մամուլի ծառայությունում՝ նշելով, որ ձերբակալվածն անօրինականորեն բնակվել է Մոսկվայի տարածաշրջանում:



