Tert.am-ը գրում է.

«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» խորագրով փաստաթուղթը խոսում է նրա մասին, որ Եվրոպայի գործընկերները, այնուամենայնիվ, ցանկություն ունեն Հայաստանի հետ շարունակել իրենց գործունեությունը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ 

«Բայց նույնիսկ այդ արտահայտությունները` ավելի խորը համագործակցություն Վրաստանի ու Մոլդովայի հետ, ԵՄ-ի հեռանկարը Ուկրաինայի համար և Հայաստանի, այսպես ասած, որոշակիորեն սահմանափակ համագործակցությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի կարգավիճակը շատ երկրների մեջ նվազեցված է»,- նկատեց կուսակցության փոխնախագահը։

Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանը նաև դրական է գնահատում այն, որ ԵՄ-ն հասկացել է, որ ավելի բաց պետք է աշխատեն հասարակության հետ։ «Հասկացել են, նաև որ Ասոցացման համաձայնագիրը իրենք պետք է ներկայացնեին, որպեսզի մենք կարողանայինք այսօր հստակորեն համեմատություններ անցկացնել Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության պայմանների միջև, որը շահեկանորեն տարբեր էր հօգուտ Ասոցացման համաձայնագրի»,- նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կետերի մեջ պետք է ներառվեր նաև այն, որ հենց եվրոպացիները գնահատեին իրական գործընթացները, ընտրությունների իրական վիճակը։ «Եվ ոչ թե այն իրավիճակը լիներ, որ եղավ Հայաստանի պարագայում, երբ կեղծված ընտրությունները եվրոպացի մեր գործընկերները ճանաչեցին մեկ քայլ առաջ և որից հետո իշխանությունն իրեն ապահովելով Եվրոպայից՝ գնաց դեպի Մաքսային միություն, որովհետև իշխանությունը կորցնելու վտանգն արդեն այդտեղից էր գալիս»,- նշեց նա և հավելեց, թե ցանկացած պարագայում իր կարծիքով կետերը արտացոլում են այն իրավիճակը, որ կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել