Միջին վիճակագրական տղամարդու հասակը 176 սմ է:
Տղամարդու սիրտը միջինում րոպեում 70 անգամ է զարկում, իսկ կնոջը` 80:
Տղամարդիկ շնչում են փորով, իսկ կանայք` կրծքով:
Տղամարդու մարմնում 1,5 անգամ ավելի շատ քրտնագեղձ կա:
Տղամարդկանց շրջանում երկու անգամ շատ ձախլիկներ կան:
Տղամարդիկ ավելի թույլ իմունիտետ ունեն: Սկրելոզը տղամարդկանց մոտ երեք անգամ հաճախ է հանդիպում:
Տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը միջինում 0,2 աստիճանով բարձր է:
Տղամարդկանց մոտ ավելի զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար, իսկ աղջիկների մոտ` աջը, որը պատասխանատու է էմոցիաների համար:
Տղամարդկանց յոթ տոկոսը տառապում է բույլային գլխացավերից:
Ստամոքսի խոցը տղամարդկանց մոտ երկու անգամ հաճախ է հանդիպում:
Լյարդի ցիռոզը տղամարդկանց մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է լինում:
Տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են սրտի և ուղեղի կաթված ստանում, հատկապես մինչև 60 տարեկան հասակում:
Տղամարդկանց շրջանում շիզոֆրենիկներն ավելի հաճախ են հանդիպում:
Տղամարդիկ ավելի ծանր են տանում սթրեսն ու ավելի հաճախ են տառապում նյարդային հիվանդություններով:
Տղամարդիկ ավելի հակված են «միասնական աշխատանքների», այսինքն հավաքվում են վերանորոգելու ավտոմեքենան, գարեջուր խմելու, որսի գնալու: Իսկ կանայք ինդիվիդուալներ են` հավաքվում են միայն բամբասելու համար:
Տղամարդկանց արյունը միջինում 10%-ով խիտ է, ինչը մեծացնում է տրոմբի ձևավորման հավանականությունը:
Տղամարդկանց մոտ սեռային հորմոն տեստոստերոնն արտադրվում է շատ մեծ քանակությամբ, այդ պատճառով սեքսում նրանք ավելի ակտիվ ու ագրեսիվ են:
Կնոջը տղամարդիկ իսկապես աչքերով են ընտրում: Լսողական և հոտառության անալիզատորները տղամարդկանց մոտ ավելի թույլ են զարգացած:
Տղամարդկանց սեքսուալության պիկը 19-30 տարեկանում է լինում: Իսկ ահա հայրանալու հնարավորությունը նրանց մոտ պահպանվում է մինչև խոր ծերություն:
Եթե տղամարդիկ ծննդաբերեին, ապա ցավային շոկից կմահանային: Նրանց ներքին օրգանների վերջավորությունները 1,3 անգամ ավելի զգայուն են: Ուստի ներքին հիվանդությունները տղամարդիկ ավելի ծանր են տանում: Տղամարդկանց ցավազրկողը ադրենալինն է: