1. Մոռացեք անցյալը։ Դուք չեք կարող երջանիկ լինել, քանի դեռ կրում եք անցյալի ծանր բեռը։ Դուք սխա՞լ եք գործել։ Տհաճ փո՞րձ եք ունեցել։ Բաց թողեք այդ հիշողությունները. դրանք Ձեզ չեն թողնում զարգանալ։
2. Կենտրոնացեք ներկայի վրա: Պատասխանատվություն կրեք Ձեր կյանքի համար։ Երջանիկ դառնալու համար պետք է նախևառաջ ազատ լինել։ Անկախ այն բանից, թե ինչքան վատ է իրավիճակը, Դուք եք ընտրում, թե ինչպես վարվեք: Եվ այդ ընտրության պատասխանատվությունը միայն Դուք եք կրում։ Ուրիշին մի մեղադրեք Ձեր անհաջողությունների համար։
3. Հարաբերությունները ստեղծեք։ Դա հենց այն է, ինչը մեզ երջանիկ է դարձնում։ Սերը պետք է լինի գլխավորը։
4. Հետաքրքրություններ։ Դրանք մեզ նույնպես փոքրիկ ուրախություններ են պարգևում: Այնպես որ, Ձեր հետաքրքրությունների շրջանակը պետք է մշտապես լայնացնել։ Այդպես Դուք լայնացնում եք դեպի ներդաշնակություն տանող ուղին։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան հետաքրքիր բան է մեզ շրջապատում։
5. Ստեղծեք ինքներդ Ձեզ։ Ձեզ համար սկզբունքներ որոշեք և գործեք դրանց համաձայն։ Միայն այդպես Դուք Ձեք հավատարիմ կմնաք։
6. Ո՞վ եք Դուք։ Մի ապրեք ուրիշի կյանքով, որպեսզի արդարացնեք ինչ-որ մեկի սպասումները։ Մարդիկ Ձեզանից կարող են շատ բան սպասել. մի ենթարկվեք նրանց ճնշումներին։
7. Կյանքի նպատակը։ Երջանիկ լինելու համար Ձեզ կյանքի նպատակ է պետք: Այլապես Դուք հավաքված ու նպատակասլաց չեք լինի։ Ձեր նպատակը Ձեր կյանքի առանցքն է։
8. Գնահատեք այն, ինչ ունեք։ Երջանիկ լինելն ավելի հեշտ է, երբ Դուք շնորհակալ եք։ Դժբախտաբար, տեսնել այն, ինչ չունենք, ավելի հեշտ է, քան այն, ինչն արդեն ունենք։ Ձեր շուրջը նայեք, մի՞գուցե Դուք արդեն երջանիկ լինելու պատճառներ ունեք։
9. Լավատես եղեք։ Երջանիկ մարդիկ նույնիսկ մեկ րոպե մռայլ մտքեր չեն ունենում։ Նրանք դրականն են տեսնում, նույնիսկ ամենավատ իրավիճակում։
10. Ստեղծագործեք։ Ստեղծագործությունն ուժ է տալիս և ներքաշում է մեզ դրական դաշտ. մենք պարզապես ժամանակ չունենք նկատելու անհաջողությունները։
11. Սկսեք նրանով, ինչ Դուք արդեն ունեք։ Երջանիկ մարդը ողջ կյանքը չի սպասում եկամտի որոշակի աստիճանի կամ բարձր պաշտոնի, որ երջանիկ լինի։ Հիմարը երջանկությունը սարերից այն կողմ է փնտրում, խելոքը` ոտքերի տակ (Ջեյմս Օպենհեյմ)։
12. Փոփոխվեք։ Երջանկությունն այցելում է նրան, որ մշտապես աճում է, զարգանում, սովորում։ Փոփոխվեք, նորը փնտրեք, Ձեր կյանքը նոր մակարդակի հանեք։
13. Օգտագործեք Ձեր շնորհները։ Նախևառաջ, Դուք պետք է գտնեք Ձեր մեջ այդ շնորհները, ապա` բացահայտեք։ Երջանկության հասնելու ամենաճիշտ ճանապարհը այնպիսի աշխատանք գտնելն է, որը կօգնի զարգացնել Ձեր տաղանդը։
14. Մի սևռվեք մանրուքների վրա։ Հաճախ մանրուքները մեր երջանկության թշնամիներն են։ Հիշեք՝ նույնիսկ փոքր ճեղքերը կործանում են նավը, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մեծանում են` դառնալով իսկական խոռոչներ։
15. Զսպեք Ձեր նկրտումները։ Նկրտումները վնասակար չեն, քանի դեռ վեր չեն դասվում մտահղացումից։ Այլապես Դուք կգերագնահատեք Ձեզ և անհաջողակ ու ծաղրատեղ կդառնաք։
16. Երջանկացրեք ուրիշներին։ Սա երջանիկ դառնալու ամենակարճ ուղին է։ Սեփական երջանկության ճանապարհին ջանացեք մարդկանց համար բարի գործեր անել։ Երջանկությունը գալիս է ինքնանվիրման, այլ ոչ թե եսամոլության միջոցով։
17. Կարեկցեք։ Սա ինքնանվիրման բարձրագույն ձեւն է։ Ավելի հաճախ մտածեք Ձեզ շրջապատող մարդկանց մասին։