Ինքս ինձ համար մոտիվացիա եմ գտել՝ եզրափակիչում անտարբեր չգտնվելու և թիմերից մեկի երկրպագուների բանակի կողքին դամ պահելու համար:

Թեև էն սրիկա Իսպանիան ոնց որ թե բացառիկ ռեկորդի հեղինակ է դառնալու (երեք մեծ գավաթ իրար հետևից նվաճելով), կարծում եմ, որ մեր «ազգային շահերից» է բխում (դաշնակների ականջը կանչի) Իտալիայի հաղթանակը: Այն կնպասի Իտալիայի հավաքականի վարկանիշի բարձրացմանը, ինչի արդյունքում, հոկտեմբերի 12-ին հաղթելով նրանց (կամ ոչ ոքի խաղալով), Հայաստանի հավաքականը է՛լ ավելի մեծ ցատկ կկատարի ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում, իսկ ֆուտբոլիստները կհայտնվեն միջազգային գելերի ուշադրության կենտրոնում :))

Ուստի, ելնելով բացառապես Հայաստանի ազգային-պետական շահերից, առաջնորդվելով մեր պապերի՝ հայրենիքին ծառայելու սուրբ պատգամով՝ Forza Italia !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել