Մի անգամ մի խոսակցության ժամանակ ոմն Ն…-ի կողմից մի շատ հետաքրքիր հարցի շարան լսեցի, որը սիրով ներկայացնում եմ Ձեզ. «Ըստ ձեզ, Հայաստանը օպտիմալացման մե՞ջ է, եթե այո, ապա ինչո՞վ է դա արտահայտվում, Հայաստանի օպտիմալացման երևույթների արդյունավետ օրինակներ կարո՞ղ եք բերել»։
Օրինակ՝ Վանաձորում վերցնում են երկու «180 աստիճան տարբեր» ԲՈՒՀ-եր` Ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը և մանկավարժականինը միացնում են իրար և ասում են՝ սա օպտիմալացման շրջանակներում է, կամ փորձեր են կատարում իրարից բավական հեռու գտնվող գյուղերը մեկ միավորի վերածել՝ նույնպես ասելով, որ օպտիմալացման շրջանակներում է արվում՝ մոռանալով, որ օպտիմալացումը բազմավեկտոր երեւույթ է, և հենց այնպես, ինչ է մի քանի «կոպեկ» տնտեսել չի կարելի վերցնել, ու հենց այնպես առանց ծանր ու թեթև անելու բռնել օպտիմալացման կուրսը: Օպտիմալացման միջազգային փորձը ցույց է տվել, որ այդ երևույթը, բացի դրականից, ունի նաև բազմաթիվ բացասական կողմեր, մասնավորապես վերահսկման պրոցեսում, բացի դրանից, եվրոպական շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ տարբեր կառույցների, միավորների, վերամիավորման ընթացքում նկատվում է վերջիններիս աշխատակիցների կատարած աշխատանքի որակի անկում (դա բացատրվում է ադապտացման և այլ երևույթների առկայությամբ): Օպտիմալացումը, ինչպես կանոն, բնորոշ է զարգացած երկրներին, դա էլ իր բացատրությունն ունի, քանզի նրա արդյունքը տեսնելու համար բավական ժամանակ է անհրաժեշտ, բացի դրանից, որպեսզի մի քանի տարի հետո զգալ տվյալ համակարգում օպտիմալացման տնտեսման արդյունքը պետք է սկզբից բավական լրացուցիչ ներդրումներ անել. հարց է առաջանում՝ ունենք մենք այդ ժամանակը, թե՝ ոչ…:
Մենք փոխանակ հազար անգամ մտածենք քայլ անելուց առաջ, ընկնում ենք իլյուզիաների գիրկը, օպտիմալացնում ենք ամեն ինչ՝ չհասկանալով, որ Հայաստանում դա միայն մի արդյունք կտա`անվերահսկելի կդարձնի այն, ինչ դեռ հնարավոր է գոնե մի կերպ վերահսկել: Հեռու չգնանք, վերցնենք վերը նշված նույն գյուղերի օրինակը, եթե այսօր մենք կարող ենք կոնկրետ Մ…գյուղին գնահատական տալ, ապա, երբ Մ…գյուղը միանա Վ… գյուղի հետ, ապա մենք չենք կարող գնահատականներ տալ, միայն այն պատճառով, որ միացած գյուղերի գյուղապետից կլսենք հետևյալ արդարացումը. «Ախր, ես պատասխանատու եմ երկու կամ երեք գյուղերի համար և պարտավոր եմ հավասարաչափ զարգացնել նրանց, ժամանակ տվեք և կտեսնեք…», այսինքն կստացվի մի իրավիճակ, երբ ուղղակի պետք է նորից սպասել ու սպասել չտալով ոչ մի գնահատական…:
Հ.Գ. Բավական է խճճեք ամեն ինչ, մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ դա արվում է էլի ժամանակ ձգելու միտումով: Փաստորեն էլի ժամանակի կոռզում, էլի սպասումներ, էլի չարդարացված ռիսկեր (համենայնդեպս կույր է պետք լինել, որ չհասկանալ, որ մեր երկրում չի աշխատում ու չի աշխատի, այն ինչ այլ երկրներում վաղուց իրողություն է դարձել, չի աշխատի այնքան ժամանակ, մինչև մենք գոնե մեր երկրի տնտեսությունը) ստարտային մակարդակի չբերենք, այնքան ժամանակ չի աշխատի, մինչև մենք միջազգային կառույցներից բյուջեի կատարողական ապահովման համար պարտք վերցնելու ավանդույթին վերջ չտանք….
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=483715545074037&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել