Այստեղ իմ շատ սիրելի դերասանուհի Օդրի Տատուն մարմնավորել է լեգենդար մոդելիերի կերպարը` Կոկոյին, երբ դեռ Գաբրիել Շանել էր:
Ֆիլմը հանրությանն է ներկայացվել 2009 թ-ին: Ռեժիսորն է Անն Ֆոնտան: Կարծում եմ, երբ ֆիլմի ռեժիսորը կին է լինում հատկապես, այդ ֆիլմը պիտի նայել: Ամեն դեպքում զգացմունքայնության առումով ֆիլմը շահում է:
Հետքրքիրն այս ֆիլմում այն է, որ ռեժիսորը անդրադարձել է ոչ թե Շանելի դժվարին ուղուն, այլ նրա կյանքից վերցրել է մի սիրո պատմություն և դրա հիման վրա կառուցել ֆիլմը:
Կոկոյի մասին ցանկացած ֆիլմ արժե դիտել, այս մեկը` հատկապես:
Դիտել ֆիլմն այստեղ`
Նյութի աղբյուր՝ http://armladies.wordpress.com/2012/06/29/coco/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել