Ավարտվեցին քաղաքական ու լրագրական դաշտը ռեֆռեշ անող երկու համագումարներ:
Թե ինչ խոսվեց, ինչ կարվի, ժամանակը ցույց կտա, բայց հաջորդեցին շատ մեկնաբանություններ, որոնք հարիր չեն կիրթ մարդկանց: Ի մասնավորի, ուզում եմ խոսել կուսակցական մի քանի դեմքերի մասին, ովքեր ֆեյստարածքը օգտագործեցին ցածրորակ բնութագրումների համար` սրա ու նրա հասցեին. ցավալի է հատկապես նկատել, որ այս փոխհրաձգության մեջ ԱԺ տղամարդ պատգամավորն անվայել կերպով է արտահայտվում իր գործընկերուհու հասցեին` մոռանալով, որ նախ մարդ պիտի լինել, տղամարդ, հետո այս ու այն ճամբարական...
Մի՞թե պատգամավորները չունեն կնոջը հարգելու տարրական կուլտուրա.. (չնայած ինչի մասին եմ խոսում...`Ուղտին ասին վիզդ ծուռա, ասեց որտեղս ա դուզ...
ԱԺ-ի մասին խոսելիս էլ չգիտես ինչ պահանջներ ունենաս :(
ու սա քո ազգընտիր ժողովն է :)
Կից նյութն` այստեղ