1in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ը շարունակում է միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը Պորտուգալիայում:
Թիմն այսօր Atlantic Cup ընկերական մրցաշարի շրջանակներում 3:2 հաշվով առավելության է հասել շվեդական «Հելսինկբորգ»-ի նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 18-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել` բացելով հանդիպման հաշիվը: Արազը փոխարինվել է 58-րդ րոպեին: Խաղադաշտ է դուրս եկել Էբերտը:
Յուրա Մովսիսյանը, ով մարզվում էր անհատական ծրագրով, 78-րդ րոպեին փոխարինել է Լուկաս Բարիոսին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_251316.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել