Tert.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհը կողմնորոշվեց Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության հարցում, բացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որոնց ներկայացուցիչներն այսօր էլ անորոշ պատասխաններ տվեցին Հայաստանի` Մաքսային Միության անդամակցության մասին` խուսափելով ներկայացնել իրենց պաշտոնական դիրքորոշումը: Մինչև նրանք կողմնորոշվեն, ուշ կլինի, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հան8ապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահ Էդուրարդ Շարմազանովը:


«Ես ուզում եմ լսել և հանրությունն էլ` Վարդան Օսկանյանի ասածները Մաքսային Միության հետ կապված, որ տասը բալանոց սանդղակով իջել է մեկի, պարոն իրենց կուսակցության առաջնորդ, հարգարժան Գագիկ Ծառուկյանը կիսո՞ւմ է այդ կարծիքը, թե՝ ոչ: Եվ ի վերջո, ԲՀԿ–ն ի՞նչ է գտնում` սեպտեմբերի 3-ից հետո Մաքսային Միությանն անդամակցությունը դրակա՞ն է, թե՝ բացասական»,- ասաց ՀՀԿ խոսնակը։


«Այսօր ես նրանցից լսեցի անորոշ պատասխան: Սկզբում ասում էին՝ չենք կողմնորոշվել, ժամանակը կգա, կասենք: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ գործընկերների մոտ փեշակ է դառնում չկողմնորոշվելը. նախագահական ընտրություններից առաջ ասացին` «կասենք»,ժողովուրդը սպասեց, չկողմնորոշվեցին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել