Ժամանակին շատ տարածված էր մարդկանց հեռախոսով «գժվացնել»՝ զանգահարել պատահական հեռախոսահամարի ու ինչ-որ ծիծաղելի բան ասել: Հիմա արդեն գրեթե ոչ ոք նման բան չի անում, բայց փոխարենը կա Ֆեյսբուքում «գժվացնելու» գաղափարը:
Ահա մի քանի զվարճալի բան, որոնք կարելի է անել Ֆեյսբուքում՝ Ձեր ընկերներին կամ ծանոթներին «գժվացնելու» համար:

1. Ջնջեք Ձեր քոմմենթը, երբ «զոհն» արդեն պատասխանել է դրան:

Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ջնջել արդեն գրված քոմմենթները, նույնիսկ եթե ունիշներն արդեն կարդացել են դրանք ու հասցրել են պատասխանել: Դրա համար պետք է ուղղակի սեղմել քոմմենթի կողքի մատիտի նշանով կոճակը և ընտրեք «Delete» կամ «Ջնջել»:
Այսպիսով, կարելի է զոհի գրառման տակ ինչ-որ թեմայից դուրս մեկնաբանություն գրել, իսկ երբ նա պատասխանի, ջնջել մեկնաբանությունը: Կողքից կթվա, որ զոհն ինչ-որ անհեթեթություններ է գրում ինքն իրեն:

2. Գրեթե աննկատելի, բայց տարօրինակ, փոփոխություններ արեք զոհի նկարներին:

Եթե գիտեք, թե ինչպես են օգտվում նկարներ խմբագրող ծրագրերից, ուղղակի վերցրեք Ձեր զոհի նկարներից մեկը, մի քիչ փոփոխեք այն (այնպես, որ այն ճանաչելի մնա, բայց առաջին իսկ հայացքից հասկացվի, որ նկարի հետ մի բան այն չէ) ու գցեք Ֆեյսբուք: Չմոռանաք զոհին tag անել, որպեսզի նա անպայման տեսնի այդ նկարը:
Մեծ փորձ ունեցող ֆեյսբուքյան գժվացնողներն ասում են, որ մարդուն կարելի է իրոք հունից հանել, եթե այս մեթոդով փոփոխել ու post անել նրա բոլոր նկարները:

3. Ստեղծեք Ձեր զոհի ֆան էջը

Ֆան էջ (fan page) ստեղծելը կարող է նույնպես շատ լավ «գժվացնելու» միջոց լինել: Ֆեյսբուքի գլխավոր էջի ձախ մասում ընտրեք «Create a Page» (ստեղծել նոր էջ): Էջի ստեղծման ժամանակ կարելի է ընտրել «Artist, Band or Public Figure»՝ ասես զոհը ինչ-որ հայտնի մարդ է:
Երբ էջը ստեղծված է, հրավիրեք ձեր բոլոր ընդհանուր ընկերներին (բայց ոչ զոհին)՝ էջը «լայքելու»:
Հետո, երբ Ձեր “գժվացնելու” զոհը ինչ-որ բան post անի, Ձեր ստեղծած էջում էլ նրա գրածի մասին մի բան գրեք:

4. Ձեզ tag արեք՝ Ձեզ հետ կապ չունեցող նկարների վրա:


Ժամանակ առ ժամանակ Ձեզ tag արեք զոհի՝ Ձեզ հետ կապ չունեցող նկարների վրա: Ասում են, սա իրոք զայրացնում է:

5. Եվ, վերջապես, օգտագործեք այս զվարճալի հնարքը:

Ֆեյսբուքյան այս հնարքը հայտնի է «Omegle» անունով: Կարող եք Ձեր զոհի համար ինչ-որ գրառում անել ու այնտեղ դնել այս հղումը՝ http://facebook.com/profile.php?=119277941 (Աշխատելու համար ուղղակի նշեք և պատճենեք հղումը): Յուրաքանչյուր մարդ, հղմանը սեղմելով, կհայտնվի իր իսկ պրոֆիլի էջում: Իսկ թե ինչպես Դուք կօգտագործեք այս հնարքը,արդեն կախված է Ձեր երևակայությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել