Asekose-ում կարդում եմ, որ Երևանում տեղի ունեցած ` Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012-ի փետրվարից մեկնարկած գործընթացում:
Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին մոտեցնել վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները: Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ և այլք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաև այն անվճար դարձնել երեխաների ու թոշակառուների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել