Newsbook.am-ը գրում է.

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը yerkir.am–ի հարցին, թե հնարավո՞ր է որոշ ՀՀԿ–ական պատգամավորներ նույնպես միանան ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի նախաձեռնությանը՝ հայտնելով իրենց դժգոհությունը կառավարության գործունեության նկատմամբ, պատասխանել է «Օբյեկտիվ մարդ եմ, բայց չեմ միանա կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին»։

Մի կողմ թողնենք բոլոր այն օբյեկտիվ պատճառները, որոնց պատճառով աշխարհի ամենաօբյեկտիվ ՀՀԿ–ականն անգամ չի կարող օբյեկտիվ վերաբերմունք ունենալ կառավարության գործունեության նկատմամբ։

Ուշագրավն այն է, որ խոսքն «օբյեկտիվ» բառով սկսած  Հակոբ Հակոբյանը մի քանի վայրկյան անց խախտել է օբյեկտիվության տարրական նորմերն ու մեղմ ասած՝ ստել։

Պատգամավորը նշել է, որ «Կուտակայինի» օրենքը քննադատող ՀՅԴ–ն ժամանակին կողմ է քվեարկել այս օրենքին։ Իհարկե, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հերքել է ՀՀԿ պատգամավորի տարածած ապատեղեկատվությունը։

Այնուամենայնիվ, օբյեկտիվորեն պետք է նկատել, որ բոլոր ՀՀԿ–ականները կորցրել են որոշ բառերի օգտագործման իրավունքը, ինչպես, օրինակ, բարոյականություն, օբյեկտիվություն, թասիբ, նամուս ... Ցանկը շարունակելի է։

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել