Համացանցում է հայտնվել «Աղյուսե առանձնատունը» (BRICK MANSIONS) ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերակատարն է հայտնի ամերիկյան դերասան Փոլ Ուոքերը, որ 2013 թվականին ավտովթարի զոհ դարձավ: Փոլ Ուոքերի մասնակցությամբ սա վերջին ֆիլմն է:
Ֆիլմը խոստանում է լինել հետաքրքիր եւ ինտրիգային: Հեղինակները համոզված են, որ այն կսիրվի կինոդիտողների կողմից: ««Աղյուսե առանձնատունը» դիտելու են շունչները պահած»,- այսպես են նկարագրում ֆիլմը իրենք՝ հեղինակները:
Փոլ Ուոքերը ֆիլմում մարմնավորում է ոստիկանի, ով պետք է բացահայտի քրեական հեղինակությանը: Ֆիլմից ստացված հասույթի մի մասը ֆիլմի պրոդյուսերները կուղղեն Փոլի կողմից հիմնված «Reach Out Worldwide» բարեգործական կազմակերպությանը:
Թրիլլերների սիրահարներին արժե իմանալ, որ այս ֆիլմը «13-րդ թաղամաս» ֆիլմի նորացված տարբերակն է: Երբ 2004թ.-ին «13-րդ թաղամասը» չգնահատվեց ինչպես որ հարկն էր, Լյուկ Բեսոնը որոշեց նկարահանել այս ֆիլմի նոր տարբերակը՝ այն դարձնելով ավելի դինամիկ: Լյուկ Բեսոնը ֆիլմի պրոդյուսերն ու սցենարի հեղինակն է, իսկ ռեժիսորը Կամիլ Դելամարրն է:



